ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի այսօրվա՝ սեպտեմբերի 9–ի նիստում ինչ–որ պահի իրավիճակը լարվեց. Վիճաբանություն սկսվեց այսօր հանձնաժողովի փոխնախագահ ընտրված ՔՊ–ական Ծովինար Վարդանյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի միջև։
Ծովինար Կարապետյանը պահանջում էր պահպանել կանոնակարգը և երկար չխոսել. «Պարոն Կարապետյն, գոյություն ունի ռեգլամենտ, հասկանալի՞ է դա։ Ես ձեր խոսքի բովանդակության մեջ չեմ մտնում, թե ինչ կարևորագույն բան եք ասում։ 5 րոպեն վաղուց հատել եք»,–ասաց նա։
Կարապետյանն արձագանքեց. «Դուք 5 րոպե ժամանակ եք հիմա տանում, չեք թողնում հարց տանք ֆինանսների նախարարին։ Ֆինանսների նախարարը եկել է, մենք, որ 350 հազար մարդ մեզ ուղարկել է այստեղ, մենք չե՞նք կարող 5 րոպե հարց տալ նախարարին»։ Ծովինար Վարդանյանն անդրդվելի էր. «Դուք ձեր ֆրակցիայում չեք, դուք հանձնաժողովում հյուր պատգամավոր եք։ Դուք կարող եք խոսել 15 րոպե ֆինանսների նախարարի հետ, բայց գոյություն ունի ռեգլամենտ, որը խնդրում եմ պահել և հարգել հանձնաժողովի մնացած անդամներին, որովհետեւ դուք հարցը տվել եք, պատասխանը ստացել եք, նորից եք արձագանքել, 3–րդ, 4–րդ անգամ։ Սուրճի սեղանի շուրջ ինչքան ուզում եք՝ խոսեք»։ Նարեկ Խաչատրյանը նկատեց, որ ըստ ռեգլամենտի, 5 րոպեից նիստն ավարտվում է, իսկ իրենք ուզում են նախարարից տվյալներ ստանալ»։
Հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը («Ուժեղ Հայաստանից») նշեց, որ նիստի սկզբում պայմանավորվել են, որ հարցերի սահմանափակում չկա։





























