Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր կազմվածքի համար պարտական է իր հայկական ծագմանը: Հեռուստաաստղը մասնակցել է բրիտանացի շոումեն Ալան Քարի ծրագրին եւ առանց քաշվելու պատասխանել է իր կազմվածքի մասին հաղորդավարի հարցերին, հաղորդում է US Magazine-ը:
«Որքանո՞վ է Ձեզ հաճելի բոլորից լսել, որ աշխարհի ամենագեղեցիկ հետույքն ունեք»,-հարցրել է Քարը, ինչին Քիմը պատասխանել է. «Ես դրա վրա անընդհատ աշխատում եմ: Ընդանրապես, կարծում եմ, որ դա հայկական գիծ է, մեր ընտանիքում բոլորն էլ կլորիկ են: Այնպես որ ես դրա համար շնորհակալ եմ իմ արմատներին»:
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը հաճախ է կրկնում, որ իր արտաքինի մեջ հայկական շատ բան կա:




























