Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ, հայտնել է Mehr-ը։

Նախարարները նշել են տարածաշրջանում լարվածության սրումն ու անկայունության աճը և ընդգծել համագործակցության ու դիվանագիտական ջանքերի շարունակման անհրաժեշտությունը՝ հակամարտության ընդլայնումը կանխելու, ինչպես նաև կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար։

Զրույցը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների ռազմական հաջողությունների ֆոնին։