Արևմտյան երկրների նպատակը Հարավային Կովկասում Ռուսաստանին սպառնացող ռիսկերն առավելագույնի հասցնելն ու նրան տարածաշրջանային գլոբալ գործընթացներից մեկուսացնելն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Արևմտյան պետությունների քաղաքականությունն ուղղված է ուղիղ հակառակին՝ ապակայունացմանը, սպառնալիքների սրմանը, Գլոբալ Հարավի հետ մեր համագործակցության կրճատմանը, իսկ հեռանկարում՝ Ռուսաստանին գլոբալ գործընթացներից մեկուսացնելուն»,- ՌԴ ԱԽ գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում նշել է Շոյգուն։
Նա ընդգծել է, որ ՌԴ ռազմավարական հակառակորդները ուժ ու ռեսուրսներ չեն խնայում Հարավային Կովկասի երկրների և Ռուսաստանի միջև կապերը խզելու ու նրա սահմաններին լարվածության օջախներ ստեղծելու համար։




























