ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը երեկ՝ դեկտեմբերի 14-ի գիշերը կտրուկ վատթարացել է, եւ նրա այսօր նշանակված վիրահատությունը հետաձգվել է:

Նշենք, որ Միքայելյանը ներկայումս գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի «Քիթ, կոկորդ, ականջի եւ դիմածնոտային հիվանդությունների բաժանմունքում», եւ դեկտեմբերի 15-ին պետք է վիրահատության ենթարկվեր, սակայն առողջական վիճակի վատթարացումը թույլ չի տվել կատարել վիրահատությունը:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը 2008թ. հետընտրական իրադարձություններից հետո ձերբակալվել եւ դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ հրահրելու եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Նրան մի քանի օր առաջ են տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ վիրահատման նպատակով: