Թուրքիայում կրկին բախումներ են եղել ոստիկանության եւ քրդերի միջեւ, որոնց արդյունքում զոհեր են եղել: Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արեւելյան՝ Մուշի նահանգի Բուլանըք ավանում քրդերի կողմից կազմակերպված ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ սպանվել է երկու հոգի եւ վիրավորվել մեկը։ Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման դեմ բողոքի ցույցի ընթացքում հավաքված ամբոխը սկսել է քարկոծել բանկերը եւ պետական նշանակության հիմնարկները։

Ոստիկանությանը չի հաջողվել հանդարտեցնել ցուցարարներին։ Անկարգությունների ընթացքում հրազենային կրակոցներից մահացել են տեղի 2 բնակիչ եւ վիրավորվել մեկը։