ԿԺԴՀ-ն անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այդ մասին հոկտեմբերի 12-ին հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին (ՕԿՆՇ)։

«Առավոտյան ԿԺԴՀ-ն անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ», — ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ զինվորականներն առայժմ պարզում են զինամթերքի բնութագրերը և գնահատում դրա թռիչքի հեռավորությունը։ Եթե հաստատվի, որ խոսքը բալիստիկ հրթիռի մասին է, ապա այս արձակումը կլինի առաջինը վերջին ինը օրվա ընթացքում։