Երեւանում դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի բացման արարողությունը: Մեծ գիտնականի հուշարձանը տեղադրվել է մայրաքաղաքի Տերյան-Աբովյան փողոցների միջեւ գտնվող զբոսայգում, աստղադիտարանի մոտ։ Ձեռնարկն իրականացվել է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի կողմից:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ արձանի բացմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:




























