Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանն, այսօր` մայիսի 24-ին, ընդունել է Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Շանդոր Սաբոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին նկատելի աշխուժացում է արձանագրվել հայ-հունգարական երկկողմ հարաբերություններում: 2009թ. պետական այցով Հունգարիա է այցելել Հայաստանի նախագահը, որի ընթացքում ստորագրվել են մի շարք համագործակցության փաստաթղթեր, ինչպես նաեւ գումարվեց հայ-հունգարական առաջին գործարար համաժողովը:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Սաբոն վստահեցրել է, որ կանի առավելագույնն երկկողմ գործընկերության առավել ամրապնդման համար:
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ համագործակցության լավ հնարավորություններ է ընձեռում նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը, որն իր մեջ զգալի ներուժ է պարունակում, եւ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ծրագրին:




























