Ըստ ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) առաջին պաշտոնական կանխատեսման՝ 2026–2027 թվականների ձմռանը սպասվում է հզոր Էլ Նինյո երևույթ, որի գագաթնակետը, հավանաբար, կլինի դեկտեմբերին։
Այն կարող է փոխել փոթորիկների ուղիներն ու տեղումների բաշխումը։ ԱՄՆ տարածքի մեծ մասում կանխատեսվում են նորմայից բարձր ջերմաստիճաններ, սակայն առանձին շրջաններում հնարավոր են հորդառատ անձրևներ, ձյունառատ տեղումներ և ջրհեղեղներ։
Կալիֆոռնիան և երկրի արևմյան ու հարավային մյուս նահանգները կարող են բախվել առատ տեղումների, ուժեղ քամու և ջրածածկումների։ ԱՄՆ հյուսիս-արևելքում նույնպես հավանական են ինտենսիվ անձրևներ և ձյունառատ տեղումներ։ Միևնույն ժամանակ երկրի հյուսիսում ձմեռը կարող է ավելի չոր և մեղմ լինել։
Էլ Նինյոն կարող է մեծացնել ուժեղ ամպրոպների վտանգը Ֆլորիդայում և Մեքսիկական ծոցի ափին։ Սակայն նույնիսկ այս հզոր երևույթը չի երաշխավորում, որ ձյունառատ տեղումները համատարած կնվազեն. շատ բան կախված կլինի կոնկրետ եղանակային պայմաններից։
Լրացուցիչ գործոն է մնում կլիմայի փոփոխությունը. 1970 թվականից ի վեր տեղացող ձյան քանակը կրճատվել է ԱՄՆ տարածքի գրեթե երկու երրորդում։





























