«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը սիրով շնորհավորում է անվանի բելառուս կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցային Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնում իր նոր «Մշուշում» ֆիլմով հեղինակավոր FIPRESCI (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիա) մրցանակին արժանանալու կապակցությամբ:

Նշենք, որ «Մշուշում» ֆիլմն այս տարի կներկայացվի նաեւ Երեւանում` «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում:

Հիշեցնենք, որ Լոզնիցան երկու անգամ մասնակցել է «Ոսկե ծիրան»-ին. 2006թ. ներկայացրել է իր «Շրջապատում» վավերագրականը, իսկ 2010թ. ներկայացնելով իր «Իմ երջանկություն» ֆիլմը` արժանացել է Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակի: