Լուսանկարիչը մեղադրել է 18-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերին իրեն ծեծի ենթարկելու մեջ:  Լուսանկարչի հայտարարությունում ասվում է, որ նա լուսանկարել է Բիբերին եւ նրա 19-ամյա ընկերուհուն` Սելենա Գոմեսին, առեւտրի կենտրոնի հարեւանությամբ եւ ենթարկվել է երգչի կողմից դրսեւորված ֆիզիկական ագրեսիայի:

Reuters տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել մայիսի 27-ին Քալաբասաս քաղաքում, որտեղ Բիբերը գնել է իր առաջին տունը` 6,5 մլն դոլարով: Լուսանկարիչը հոսպիտալացվել է ծեծի հետքերը զննելու համար: Մինչ ոստիկանության գալը Բիբերը եւ նրա ընկերուհին լքել են դեպքի վայրը: Ոստիկանությունը փնտրում է միջադեպի անմիջական վկաներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: