Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով անշարժ գույքի գները Լեռնային Ղարաբաղում շարունակում են ընկնել։

ԼՂՀ անշարժ գույքի պետական կոմիտեի տվյալներով, 2009թ. առաջին կեսի համեմատությամբ 1ք/մ տարածքի գներն իջել են 8 տոկոսով, իսկ առանձնատներինը՝ 10 տոկոսով։ Մայրաքաղաք Ստեփանակերտում բնակարանների 1ք/մ-ն արժե 645 դոլար, Շուշիում՝ 133 դոլար, Ասկերանում՝ 133, Մարտունիում՝ 130, Հադրութում՝ 77, իսկ Մարտակերտում՝ 63 դոլար։