Երեւան քաղաքի ավագանու անդամությունից այսօր` մայիսի 30–ին, հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Բեգլարյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանում անդամությունից հրաժարականի դիմում են ներկայացրել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ընտրացուցակով ընտրված ավագանու անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը։ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարներ նշանակվելու հիմքով Երեւանի ավագանու անդամությունից հրաժարականի դիմում են ներկայացրել նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակով ընտրված Ռուսլան Բաղդասարյանը եւ Արտավազդ Սարգսյանը:




























