Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԿԸՀ-ն, աշխատանքային օրակարգի հագեցվածության պատճառով գրանցումը կավարտվի հունիսի կեսերին:
Նախագահական մրցապայքարին մասնակցում են չորս թեկնածուներ. ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, անկուսակցական Վալերի Սերգեյի Խաչատրյանը (1947թ.), Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը (1959թ.) անկուսակցական: Թեկնածուների գրանցումը կավարտվի հունիսի 19-ին:
ԼՂՀ-ի Ազգային ժողովը հուլիսի 19-ը հայտարարել է հերթական ընտրությունների օր: ԿԸՀ-ի պաշտոնական կայքում որոշված է դիտորդների հավատարմագրման վերջնական ժամկետը` հուլիսի 18-ը: Նախընտրական քարոզարշավը կսկսվի հունիսի 20-ից եւ կավարտվի հուլիսի 17-ին, ժամը 24:00-ին: Քարոզչական պաստառների տեղադրման համար հատուկ տեղեր կառանձնացվեն մինչեւ հունիսի 25-ը: հաստատվել են նաեւ վճարովի եթերային ժամանակի սակագները, որոնք տրամադրվում են թեկնածուներին, կուսակցություններին (դաշինքներին) նախընտրական նախընտրական քարոզչության ժամանակ: Հեռուստատեսությունում վճարովի եթերային ժամանակի սակագինը կազմում է 35 հազար դրամ, իսկ ռադիոյում` 20 հազար դրամ:
Հանրապետության նախագահի թեկնածուն իրավունք ունի իր թեկնածությունը հանել մինչեւ հուլիսի 9-ը: Քվեաթերթիկները կտպագրվեն հուլիսի 10-16-ը: Ընտրատեղամասերի հանձնաժողովների կնիքները կհանձնվեն տարածքային ընտրահանձնաժողովին հուլիսի 14-16-ը: ԼՂՀ-ի ընտրողների ընդհանուր քանակը կհրապարակվի հուլիսի 18-ին: Ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահներին կնիքները եւ քվեաթերթիկները կհանձնվեն հուլիսի 18-ին:
Քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 08:00-ից մինչեւ 20:00: Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 22-ին:




























