«Հրապարակը» գրում է, որ ըստ հավաստի տեղեկությունների` ԲՀԿ համամասնական ցուցակը կազմելիս ամեն ինչ արել են, որպեսզի վառ արտահայտված ամերիկամետ գործիչներ լինեն այնտեղ, որպեսզի ԲՀԿ-ն չհամարվի ռուսական ուժ:

«Սակայն ոչ հայ արեւմտամետները, ոչ էլ ԱՄՆ շրջանակները «դաբրո» չեն տվել այդ իդեա-ֆիքսին ու փորձել են ԲՀԿ-ն հեռու պահել դրանից: Մեր տեղեկություններով, ինչպես Վրաստանում միլիարդատեր Բիձիա Իվանիշվիլին, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի «շրջանակները» փորձել են հանդիպում հաջողացնել ԱՄՆ քարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` նախեւառաջ քարոզչական, ապա եւ երկրի իշխանությունների վրա հոգեբանական ճնշման համար: Սակայն ամերիկյան կողմը չի արձագանքել. հանդիպում տեղի չի ունեցել:

Չնայած Գագիկ Ծառուկյանը «վճռական մենակի» կարգավիճակով` հասարակական սեկտորի, իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների հետ գնացել է ԱՄՆ դեսպանատուն՝ տիկին պետքարտուղարի հետ հանդիպման, սակայն տետ ա տետ հանդիպում չի կայացել»: