ՎիվաՍել-ՄՏՍ-ը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղին ապահովել է ժամանակակից ուսումնական գործընթացների պահանջներին համապատասխան արժեքավոր սարքավորումներով։ Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, բուհն ապահովվել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող`3G երթուղիչով, Wi-Fi անկյունով, ինտերնետ հասանելիությամբ ապահովված` 7 համակարգչով լսարանով, փոխանջատիչով եւ լազերային տպիչով:
Ըստ հաղորդագրության՝ այսպիսով տեխնիկապես հագեցված կրթական լաբորատորիան, համացանցի ընձեռած տեղեկատվական հզոր բազան եւ ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակակից մեթոդն այսուհետ հասանելի կլինեն նաեւ Հայաստանի հյուսիս-արեւելյան տարածաշրջանում գործող այս բուհում:




























