Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը երկրի խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր կազմը։

BBC հաղորդմամբ նոր կազմում իրենց տեղերը պահպանել են ֆինանսների, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները:

Նախագահի հրամանով, աշխատանքից ազատվել է բնական պաշարների նախարարը, իսկ արտաքին գործերի նախարարի պաշտոնը թափուր է մնացել, քանի որ Կարզայը ոչ մեկի թեկնածությունը չի առաջադրել:

Associated Press գործակալության տեղեկացմամբ, Աֆղանստանի վարչապետ Մոհամեդ Ֆահիման ասել է, թե նախագահի կողմից հաստատման ներկայացված բոլոր նախարարները «պրոֆեսիոնալներ են իրենց գործում»: