Հունիսի 17-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ է մեկնել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցելու է ՆԱՏՕ-ի ռազմավարական ռազմական գործընկերների ամենամյա համաժողովին, որն անց է կացվում Հյուսիսատլանտյան Դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո:

Համաժողովի ընթացքում, որը նախագահելու է վերափոխումների դաշնակցային հրամանատար, գեներալ Ստեֆան Աբրիելը (Ֆրանսիայի ՌՕՈւ), քննարկվելու են ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցությանը եւ պաշտպանական կարողությունների զարգացմանն առնչվող թեմաներ: