Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` հունիսի 22-ին, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Հայաստանոիմ Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Հանդիպմանը Գարեգին Բ-ն նշել է, որ դեսպանատան եւ Մայր աթոռի միջեւ հարաբերությունները մշտապես եղել են ջերմ եւ բարեկամական: Նա շնորհակալություն է հայտնել Գերմանիայի դեսպանին Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու եւ երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը կարեւոր նպաստ բերելու համար:
Գարեգին Բ-ն անդրադարձ է կատարել նաեւ Գերմանիայի հայկական համայնքին, նրա կրոնական եւ մշակութային կյանքին:
Վերջում նա դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:




























