Չինաստանում հնագետները հնագույն կավե կճուճի մնացորդներ են հայտնաբերել, որոնք մոտ 20 հազ. տարեկան են: Այս գտածոն կավագործության պատմությունը երկարացնում է եւս 10 հազ. տարով:

Խեցեղենի կտորները գտնվել են Չինաստանի հարավ-արեւելյան Ցզյանսի նահանգի քարանձավներից մեկում:  Պեղումներն իրականացրած ամերիկացի մասնագետները ենթադրում են, որ դրանք մոտավորապես 20 սմ բարձրություն եւ 15-25 սմ տրամագիծ ունեցող կավե ամանի կտորներ են: Ենթադրվում է, որ  դրանց մեջ կերակուր է պատրաստվել:

Ավելի վաղ համարվում էր, որ խեցեգործությունն ի հայտ է եկել միայն գյուղատնտեսության զարգացման հետ: Սակայն վերջին տասնամյակում հայտնաբերվել են կավե ամանների նմուշներ, որոնք պատրաստվել են մինչ գյուղատնտեսության ծնունդը: