Մոսկվայում 95 տարեկան հասակում մահացել է հայտնի ճարտարապետ Նիկոլայ Սուկոյանը, ով եղել է Ղրիմում Նկարիչների կենտրոնական տան նախագծի հեղինակներից մեկը:
Սուկոյանը Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ էր, Ռուսաստանի ճարտարապետական ու շինարարական գիտությունների ակադեմիայի եւ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ: 1990-ականներին Սուկոյանն աշխատել է հասարակական շինությունների նախագծման վարչության եւ «Մոսպրոյեկտ-2»-ի ղեկավար: Մասնավորապես՝ նա զբաղվել է Կարմիր Դարպասների հրապարակի վերակառուցման նախագծի, «Նա Պոկրովկե» եւ «Մոդեռն» թատրոնների նախագծերի մշակմամբ:
Հայ ճարտարապետը թաղվելու է Խովանի գերեզմանատանը, հուղարկավորությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 29-ին: Հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն:




























