Թեեւ Վանաձորի քաղաքապետարանի կողմից իրականացվող եւ դրանց մասին անձամբ քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից տեղական լրատվամիջոցներով բարձրաձայնվող աշխատանքներին, շարունակում է քարուքանդ մնալ Վանաձորի կենտրոնական Հայքի հրապարակը` մասերի բաժանված ու պոկված սալիկներով: Հենց այստեղ է, որ տեղակայված է Վանաձորի քաղաքապետարանի եւ Լոռիի մարզպետարանի շենքերը, սակայն ադեն մի քանի ամիս է, ինչ սալիկները ինչպես վանաձորցիներն են ասում, քաղաքի խայտառակությունն են դարձել:

«Օրը հարյուր հոգի պաշտոնյա է մտնում դուրս գալիս քաղաքապետարան, քաղաքապետն ու բաժնի աշխատողներն էլ ամեն օր էդ ջարդված քարերի վրայով են քայլում, տեսնես իրենց դո՞ւր է գալիս քաղաքի սիրտն ու իրենց աշխատավայրի տարածքը»,-NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում դժգոհեց հրապարակով քայլող մի քաղաքացի, հավելելով, որ քաղաքապետ Սամվել Դարբինյանը ուրիշ ժամանակ խանութներրի տերերից պահանջում է սալիկապատել մայթերն ու իրենց բակերը, իսկ ինքը երեւի կամ չի տեսնում, կամ էլ չտեսնելու է տալիս իր ղեկավարած կառույցի դիմացի անմխիթար վիճակը:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանն ասաց, որ հին սալիկները նորերով փոխարինման աշխատանքներն արդեն սկսվել են: «Աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը նախորդ տարի վատ արեց իր աշխատանքը, հիմա այս տարի նորից վերականգնում են իրենց բացթողումները»,-ասաց նա, հավելելով, որ մի մասը պետք է նորերով սալիկապատվի, մյուս մասու կօգտագործվեն հին սալիկները:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի