Ֆրանսիայում վերջին շաբաթվա ընթացքում հանցախմբի անդամները սովորական պատառաքաղների օգնությամբ մի քանի բանկոմատ են կողոպտել` հափշակելով մոտ մեկ միլիոն եվրո:
Անվտանգության տեսախցիկների ձայնագրություններից երեւում է, թե ինչպես են հանցագործներն սկզբում ոչ մեծ գումար ստանում, եւ երբ գումարը դուրս է գալիս, նրանք շատ բարակ պատառաքաղը մտցնում են ճեղքի մեջ, գրում է Euromag-ը:
Դրանից հետո չարագործները խոշոր գումար են պահանջել, որն արդեն դուրս են բերել երկճաղանոց պատառաքաղի օգնությամբ:
Ըստ ոստիկանության, հանցավոր ցանցը տարածված է ողջ երկրով մեկ: Հանցախմբի չորս անդամներ ձերբակալվել են, մնացածի որոնում է իրականացվում:




























