Վաշինգթոնում Սպիտակ տան մոտ ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, տղամարդը հանել է շորերը եւ միայն վարտիքով սկսել է վազվզել Սպիտակ Տան մոտ: Նա սկզբում ձերբակալվել է, ապա տեղափոխվել հիվանդանոց` մտավոր շեղումներ ունենալու կասկածանքով:

Սպիտակ Տան անվտանգության ծառայությունից ճշտել են, որ մերկ տղամարդը Սպիտակ Տան առաջ կարողացել է վազվզել մեկ րոպեից էլ քիչ ժամանակ: Այդ ընթացքում Բարաք Օբաման եղել է Սպիտակ Տանը: