Թուրքիայի կառավարությունը ստեղծում է արտասահմանյան թուրքերի վարչություն։ Թուրքական Sabah-ի փոխանցմամբ` նոր կազմավորվելիք վարչությունը կգործի պետնախարարություններից մեկի հարկի ներքո։ Նոր ստեղծվելիք կառույցի նախագիծը առաջիկա օրերին կուղարկվի թուրքական խորհրդարան՝ հաստատման համար։

Նախատեսվում է, որ արտասահմանում ապրող թուրքերի հարցով վարչությունը կկցվի Կրոնական հարցերով պետնախարարությանը։

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ստեղծվելու է թուրքերի սփյուռքի նախարարություն, որը պետք է հակազդի հայկական լոբբիին։