Այսօր՝ օգոստոսի 22-ին, ժամը 14.39-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի լողափի մոտակայքում քաղաքացի է խեղդվել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
NEWS.am-ը զրուցեց Ջրափրկարարական ջոկատի հրամանատար գնդապետ Սամվել Մկրտչյանի, ով նշեց, որ դեռ որոնողական աշխատանքները շարունակվում են: Նախնական տեղեկություններով խեղդվողը հարեւան գյուղի բնակիչներից 16-ամյա տղա է:



























