Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը դադարեցրել է իր այցելությունը Բիշքեկ, որտեղ նա մասնակցում էր Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին: Նա ստիպված է եղել լքել Ղրղզստանի մայրաքաղաքը վատ ինքնազգացողության պատճառով, հայտնում է թուրքական «Sabah» թերթը:
Վկայակոչելով Ղրղզստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը` CA-News-ը պարզաբանում է, որ հետաձգվել է Թուրքիայի նախագահի պաշտոնական այցը Ղրղզստան:
Հաղորդվում է, որ Գյուլը արդեն հանդիպում ունեցել է Ղրղզստանի հանրապետության նախագահ Ա. Աթամբաեւի հետ, Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւի հետ, ինչպես նաեւ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ : Հանդիպումներից հետո Գյուլը հայտնել է վատ ինքնազագցողության մասին: Ըստ թուրքական լրատվամիջողժցների Գյուլը խնդիրներ է ունեցել ականջների հետ: Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահը տառապում է ականջների խրոնիկ հիվանդությամբ:


























