ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծիք է հայտնել, որ «Աֆղանստանում պատերազմի ավարտին կարող է նպաստել մահմեդական զինվորականների մասնակցությունը թալիբների դեմ պայքարին»:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Ռասմուսենն ասել է, որ «մահմեդական երկրների ակտիվ մասնակցությունն այդ պատերազմին կապացուցի, որ Աֆղանստանում պատերազմը ոչ թե կրոնական հողի վրա է ընթանում, այլ պայքար է ահաբեկչության դեմ»: