Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հունվարի 11-ից 12-ը աշխատանքային այցով կլինի Անգլիայում։
Թուրքական Haberler կայքէջի փոխանցմամբ՝ Դավութօղլուն այցի ընթացքում կհանդիպի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի հետ։ Հանդիպման ընթացքում կքննարվեն երկկողմ հարաբերությունների, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, Կիպրոսի եւ տարածաշրջանային զարգացումների հետ կապված խնդիրները։
Թուրքիայի արտգործնախարարը Մեծ Բրիտանիա այցի ընթացքում ելույթով հանդես կգա հայտնի Kings College-ում։




























