Մոսկվայում կալանավորվել են մայրաքաղաքի արեւելյան շրջաններում գողություններ իրականացրած հանցախումբը:
Կալանավորումը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, սակայն հայտնի է դարձել միայն օգոստոսի 27-ին:
Հանցախումբը քննիչների տեսադաշտում հայտնվել են ամառվա սկզբին: Ինչպես բացահայտել են ոստիկանությունում, հանցագործները գործել են հատուկ ծրագրով` հիմնականում Մոսկվայի արեւելյան վարչական շրջաններում: Գիշերային ժամերին նրանք բացել են կայանած բեռանատարների դռները եւ հանել են ապրանքը: Վարորդի առկայության դեպքում, նրան սպառնացել են ատրճանակով:
Առեւանգվում էին ամենատարբեր ապրանքներ` հագուստից մինչեւ կենցաղային սարքավորումներ, որոնք հետո վաճառվել են մոսկովյան շուկաներում:
Հանցագործները ձերբակալվել են օգոստոսի 17-ին, երբ նրանք փորձում էին թալանել հերթական բեռնատարը:
Պարզվել է, որ գողերը Ադրբեջանից ներգաղթյալներ են եւ Տաջիկստանի` նախկինում դատապարտված քաղաքացիներ: Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է հրազենային ատրճանակ:



























