Հնդակաստանի օդային տարածքում իրար են բախվել մարտական երկու ուղղաթիռ: Դեպքը տեղի է ունեցել այսօր` օգոստոսի 30-ին, Հնդկաստանի արեւմուտքում գտնվող Գուջարաթ նահանգում:

Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», վկայակոչելով The Tmes Of India-ն, Մի-17 ուղղաթիռները օդում  պետք է համատեղ գործողություններ իրականացնեին, սակայն  թռիչքից անմիջապես հետո Սամրաթ բնակավայրի մոտ նրանք բախվել են իրար:

Ստացված տեղեկության համաձայն` ուղղաթիռներից յուրաքանչյուրում եղել են 4-ական ուղեւորներ, ովքեր  բոլորն էլ զոհվել են: Գետնի վրա տուժածներ չկան: Ղեկավարությունը սկսել է  դեպքի ուսումնասիրությամբ զբաղվել: