Տավուշի մարզի Բերդավան գյուղում երեկ՝ օգոստոսի 30-ին, բռնաբարել են անչափահաս աղջկա: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, ժամը 22:00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի մի բնակիչ (նախաքննության շահերից ելնելով անուններ չենք հրապարակում), 24-ամյա երիտասարդը Բերդավան գուղի «Սիս Տրեստ» հանդամասում բռնաբարել է 7-րդ դասարանում սովորող երեխային:

Չճշտված տեղեկություններով` 24-ամյա երիտասարդը բռնաբարել է հարազատական կապի մեջ գտնվող քրոջը: Ոստիկանության լրատվության վարչություից նշեցին, որ ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ Կողբ գյուղից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել բռնաբարություն կատարած անձը:  Աղջկան տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով (Բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ):

Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում սակայն նշեց, որ հստակ ոչինչ ասել չի կարող, ու որ ինքը միայն խոսակցություններով է իմացել: «Մենք մեր ուժերով փորձել ենք պարզել, սակայն ոչինչ դեռ չգիտենք»,-ասաց նա: Մինչդեռ ողջ Բերդավան գյուղում սարսափելի դեպքի մասին բոլորը գիտեն, իսկ թե ինչ միջոցներով է գյուղապետը  փորձել պարզել դեպքի մանրամասները, հայտնի չէ: