Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.55-ին, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Իջեւան ճանապարհի 99-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 77-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան-Կամարիս ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու դեպքով էլ կատարվում է քննություն:




























