Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Զ. Սարկավագի փողոցի թիվ 131 շենքի բակից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արարատ Ճ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա օգոստոսի 3-ի ժամը 10.30-ից  11.00-ն ընկած ժամանակահատվածում  Աճառյան փողոցում գտնվող բուժհիմնարկներից մեկի  բուժաշխատասենյակից գողացել է «Նոկիա Ե-5» տիպի բջջային հեռախոս` պատճառելով 120 հազար դրամի նյութական վնաս:

Կատարվում է նախաքննություն: