Սեպտեմբերի 3-ին, ժամը 14.30-ին, մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկանները, թմրանյութ պահելու   կասկածանքով, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 18-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրա տաբատի  գրպանից  զննությամբ հայտնաբերվել է  փաթեթ` դեղնականաչավուն զանգվածով:

Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: