Սեպտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների  ձեռնարկած  միջոցառումների շնորհիվ, իր տնից բերման է ենթարկվել 46-ամյա Արթուր Ս.-ն, որը սեպտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար, այն է` ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արթուր Ս.-ն ձերբակալված է:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 14.00-ին, Գյումրիի բաժնի  ծառայողների  ձեռնարկած   միջոցառումների շնորհիվ, Ղանդիլյան փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման է ենթարկվել 44-ամյա Արտյոմ Ս.-ն, որը օգոստոսի 30-ից հետախուզվում էր խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: