Սեպտեմբերի 6-ին, ժամը 03.40-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Ս. Տարոնցիի փողոցի թիվ 3 շենքի «Կակաչ» կոչվող հանրակացարանի մոտ կայանված ավտոմեքենայից գողություն է կատարվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը   նշված  շենքի մոտից բռնել եւ բերման է ենթարկել 52-ամյա Վլադիմիր Ա.-ին, ով, ըստ ահազանգի հեղինակի բացատրության` փորձում էր իրենց շենքի մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարել:

Կատարվում է հետաքննություն: