«Նոր դասագրքերի ստեղծման հետ կապված կրթության եւ գիտության նախարարը հատուկ ուշադրություն է դարձնում, թե ինչպես են ստեղծվելու ու հրատարակվելու այդ դասագրքերը»,- հունվարի 11-ին «Հայելի» ակումբում ասաց Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով ՝ մանկավարժների խումբ է ներկայանում նախարարին, որոնք իրենց դիտողություններն են ներկայացնում ու առաջարկություններ անում նորաստեղծ դասագրքերի վերաբերյալ:

«Այն դասագրքերը, որոնք լի կլինեն դիտողություններով, չեն հրատարակվի։ Ամենակարեւորն այն է, որ այսօր դասագրքերը նախարարի ուշադրության կենտրոնում են»,- վստահեցրեց Նարինե Հովհաննիսյանը: