Երեւանում աշխատանքներ են տարվում այգիներում եւ պուրակներում WiFi համակարգերի տեղադրման ուղղությամբ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է համապատասխան աշխատանքների վերաբերյալ: Համակարգի ընդլայնման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել նաեւ շահագրգիռ տնտեսվարողներին եւ այլ կազմակերպությունների:
Հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երեւան» տոնակատարության միջոցառումների կազղմակերպման աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ծրագրի եւ սահմանված ժամանակացույցի համաձայն:





























