YouTube-ը հրաժարվել է հեռացնել Մուհամեդ մարգարեի մասին ֆիլմը, որը պատճառ էր դարձել ԱՄՆ-ի դեսպանատան վրա կատարված հարձակումների:
«Ֆիլմը կմնա YouTube-ում: Սակայն, հաշվի առնելով Եգիպտոսի եւ Լիբիայի լարված իրավիճակը, այդ երկրների օգտվողների համար ֆիլմի հասանելիությունը կսահմանափակվի», – ասված է YouTube-ի սեփականատեր Google ընկերության հաղորդագրությունում, գրում է gazeta,ru-ն:
15 րոպեանոց հոլովակը ցանցում առկա է երկու տարբերակով` անգլերեն եւ արաբերեն հնչյունավորմամբ: «Իսլամը քաղցկեղ է». այդպես է հեղինակը մեկնաբանել հոլովակի գաղափարը: Նա նաեւ նշել է, որ ֆիլմը նկարահանվել է հրեաների նվիրատվություններով:





























