Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Հաքքարի-Չուքուրջա ավտոմայրուղուm PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) կողմից տեղադրված ականները պայթեցվել են այն պահին, երբ տեղանքով անցել է թուրքակն զինված ուժերի ավտոշարասյունը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին, երբ Հաքքարի-Չուքուրջա ավտոճանապարհով անցել են է զինվորական ավտոշարասյունը, հեռակառավարման միջոցով պայթեցվել է ճանապարհին տեղադրված կանները:

Հաքքարիի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ պայթյունի հետեւանքով սպանվել է 4 եւ վիրավորվել` 5 թուրք զինվորական: Պայթյունից հետո գործողություններ են սկսվել հայտնաբերելու ականները տեղադրած PKK-ի զինյալներին: