Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 53-ամյա մի կնոջ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա սեպտեմբերի 17-ին գտնվելով Թերլեմեզյան փողոցի տներից մեկում, որտեղ խնամել է տանտիրոջ դեռահաս երեխային, հյուրասենյակի պահարանից գողացել է 100 հազար դրամ:
Կատարվում է նախաքննություն:





























