ՄԱԿ-ում սեպտեմբերի 21-ին ավանդաբար նշում են խաղաղության միջազգային օրը: Այս տարվա թեման է «Կայուն խաղաղություն` հանուն կայուն ապագայի»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ  հենց խաղաղությունն է մարդկության հրատապ պահանջը, ապահով ապագայի երաշխիքը բոլորի համար:

«Նախքան սեպտեմբերի 21-ը ես յուրաքանչյուրին կոչ եմ անում խորհել`ինչ ավանդ կարող է ներդնել: Եկեք բոլորս ձգտենք, որ «Ռիոյից տանող ճանապարհը մեզ հասցնի կայուն զարգացման, ամուր խաղաղության բոլորի համար», - ասված է գլխավոր քարտուղարի ուղերձում:

 «Այսօր մեծանում է այն գիտակցուmը, որ աշխարհը կգոյատեւի միայն եթե զարգանա` առանց եղած պաշարները սպառելու եւ շրջակա միջավայրը ավերելու: Հունիսին Ռիո դե Ժանեյրոյի Կայուն զարգացման համաժողովում  համաշխարհային առաջնորդները, քաղաքացիական հանրության, բիզնեսի եւ տեղական իշխանությունների  ներկայացուցիչները հաստատել են կայուն զարգացման ուղին: Սակայն դա իրականացնել կարելի է միայն կայուն, երկարատեւ խաղաղության պայմաններում:  

Բացի դրանից, շատ կոնֆլիկտների պատճառ է դառնում բնական թանկարժեք պաշարների համար պայքարը, ինչպիսիք են ալմաստը, ոսկին, նավթը, փայտը, ջուրը: Նրանց արդյունավետ վերահսկումը  եւ  բնական հարստությունների ռացիոնալ կիրառումը լարված իրադրություններում կայունության վերականգնման առանցքային պայմանն է», - հայտնում է ՄԱԿ  ռադիոն: