«Եվ իմ, եւ Լեւոն Զուրաբյանի, եւ մնացածի թեկնածությանը ես հումորով եմ վերաբերվում»: Այս մասին «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե հնարավոր է ՀԱԿ կողմից որպես նախագահի թեկնածուներ` առաջադրվեն Գ. Ջհանգիրյանը կամ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Իսկ հարցին, թե հնարավո՞ր է` ՀԱԿ-ը սատարի այլ քաղաքական ուժի կողմից ներկայացված որեւէ թեկնածուի, նա պատասխանել է. «Մնացած բոլորի թեկնածությունը ես պարզապես ծիծաղելի եմ համարում: Ինձ համար բոլոր մնացած թեկնածուները ծիծաղելի են, քանի դեռ մենք ունենք մեր հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը քաղաքական, պետական գործիչ է, հրաշալի գիտնական, լավ մարդ ու ընկեր»: Հարցին, թե ո՞ր դեպքում կառաջադրի իր թեկնածությունը Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանել է. «Դա կորոշի Լ. Տեր-Պետրոսյանը: Դեպքերը ես չեմ կարող թելադրել»», գրում է «168 ժամը»: