Մարգարյան փողոցի 12 շենքի դիմաց այսօր` սեպտեմբերի 22-ին 00.30-ի սահմաններում 22-ամյա Շահեն Հախոյանը, վարելով «Մերսեդես S 500» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն 22-ամյա Դավիթ Հովհաննիսյանին, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Մաշտոցի բաժնից:

Վրաերթից հետո Շահեն Հախոյանը բախվել է 31-ամյա Հակոբ Մարտիրոսյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային եւ դիմել փախուստի: Ավելի ուշ փախուստի դիմած Շահեն Հախոյանին հայտնաբերել են Մարգարյան 1-ին նրբանցքի մոտ եւ բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին:

«Արմենիա» բժշկական կենտրոնից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ 22-ամյա Դավիթ Հովհաննիսյանը գիտակցության չգալով մահացել է: