Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 21-ին, ժամը 10.00-ին, բաժին է ներկայացել 33-ամյա Վահրամ Թադրիյանը, որը օգոստոսի 8-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Թադրիյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: