«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատապարտված կալանավոր Արտակ  Ճաղարյանը սեպտեմբերի 18-ից հայտարարել է անժամկետ հացադուլ: Ներկա պահին բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են բավարար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քրեակատարողական վարչության  մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:«Նա բժիշկների հսկողության տակ է եւ գտնվում է  առանձին խցում: Նա բողոքում է  իր քրեական գործից»,- ավելացրեց Գոռ Ղլեչյանը:

Արտակ  Ճաղարյանը դատապարտվել է 2009թ-ին: Նա դատապարտվել է  175-ի 3-դ մասի 1-ին կետով`ավազակությունը, որը կատարվել է` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով   եւ 104 հոդվածի  2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերով` սպանություն զուգորդված` մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով,առանձին դաժանությամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված` շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով: