Սեպտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 46-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, «BMW»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց պողոտայում  վրաերթի է ենթարկել 50-ամյա  տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Պեժո-405»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը էջմիածին-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 26-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կկատարվում է քննություն: