Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 8-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Լոռիի մարզում՝ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Լոռիի մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ, 1979 թվականին ծնված Արամ Թամազյանը, իր «Մերսեդես Բենց» մակնիշի, 26 ՍԼ 518 համարանիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Երեւան մայրուղում վրաերթի է ենթարկել 1991 թվականին ծնված Թելման Սահակյանին:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները:
Վրաերթի արդյունքում, երիտասարդը ստացել է կոտրվածքներ ու տեղափոխվել Սպիտակի հիվանդանոցային համալիր, վերջինս Սպիտակի տարածաշրջանի Սարահարթ գյուղի բնակիչ է:




























